Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Ինչքան ազատ էինք մեր հավաքական զգացմունքներում

Ինչքան ազատ էինք մեր հավաքական զգացմունքներում
24.04.2024 | 21:23

2015-ին, Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով, ԵՊՀ գրադարանի մասնաշենքի հետնամասում բացվեց Երախտիքի ծառուղին՝ ի գնահատումն Հայոց ցեղասպանությունը դատապարտած, հարյուր հազարավոր կյանքեր փրկած օտարազգի գործիչների՝ Կարեն Յեպպե, Ֆրիտյոֆ Նանսեն, Անատոլ Ֆրանս, Ջեյմս Բրայս...

Կիսանդրիները ձեռք բերելու և բարեկարգումներն անելու համար պահանջվող գումարը հանգանակվեց ողջ համալսարանից՝ վարչական աշխատակիցներից, դասախոսներից, ուսանողներից, աջակցեցին նաև որոշ ձեռնարկություններ։ Մեր այս ձեռնարկման ողջ պրոցեսը եռանդուն էր՝ համաձայնության ու համերաշխության մթնոլորտում։

Ամեն անգամ, երբ անցնում եմ այս հատվածով, ունենում եմ մի զգացողություն, թե ինչքան ազատ էինք մեր հավաքական զգացմունքներում, ինչքան արժանապատիվ էինք մեր վշտի մեջ։

Այժմ մեր ողջ ինքնությունն ուզում են ջարդել, խորտակել, ուզում են մեզ սովորեցնել, թե ինչպես ապրենք առանց մեզ (Հ. Սահյան. «Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ):

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 2198

Մեկնաբանություններ